Ներքին 2 ամիս առաջ - 20:30 14-03-2026

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարին չմասնակցեց, Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 14-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:

Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 5-րդ համագումարը։ Կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր համագումարին, սակայն դահլիճում հնչել է նրա ուղերձը։
«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,– ասված էր ուղերձում։
Առաջին նախագահը նաև նշել է իր կանխատեսումը քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Համագումարին հրավիրված էին «Ուժեղ Հայաստան», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հաղթանակ», «Նոր ուժ» կուսակցությունները, ինչպես նաև «Նժար» սահմանադրական շարժման անդամները և դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ելույթներով հանդես են եկել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Արթուր Միքայելյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը, «Նոր ուժ»-ից՝ Արամ Թորոսյանը, իսկ «Ապրելու երկիր»-ից՝ Մեսրոպ Առաքելյանը։
Ելույթներից հետո եղել են քվեարկություններ՝ համագումարի աշխատանքային խմբի ձևավորման, բանաձևի ընդունման, կուսակցության նախագահի, վարչության, ինչպես նաև վերահսկիչ և հաշվիչ հանձնաժողովների ընտրության վերաբերյալ։


«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այդպես է որոշել Հակակոռուպցիոն դատարանը։
Կարապետյանի փաստաբանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում քաղաքական գործընթացների և ընտրական մրցակցության համար։
«Մենք ունենք իրավիճակ, երբ կուսակցության նախագահը չի կարող լիարժեք մասնակցել ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլին՝ հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման ժամանակ։ Սա հավասար մրցակցության ապահովման տեսանկյունից լուրջ խնդիր է»,– ասել է Արամ Վարդևանյանը։
Նա նաև նշել է, որ դատական ակտը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։
Սամվել Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին՝ հայտարարելով, որ պատրաստ է իր ձևով պաշտպանել իշխանությունների թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին։ Նա շուրջ յոթ ամիս անցկացրել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։
Չնայած դրան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուն լինելու է հենց Սամվել Կարապետյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
Կողմերը կարևորել են նաև ՀՀ կառավարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված 2026-2030 թվականների համագործակցության ծրագրի իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան