Հայաստանի Անկախության հռչակագիրը Փաշինյանը գնահատում է՝ որպես պատերազմի ռիսկ պարունակող փաստաթուղթ։ Վերջին հայտարարությամբ նա նշել է, որ դեմ է Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում անելուն։
Սահմանադրությունից հռչակագրի հղումը հանելու հարցը քննարկվում է նաև այն համատեքստում, որ հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, ինչը Բաքուն դիտարկում է որպես տարածքային պահանջ։
Այսինքն՝ փաստացի հրաժարվում են Արցախից։
Այս թեմայի շուրջ
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․
«Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Արցախից հրաժարվելն ուժեղացնում է Հայաստանը»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։ «Փաշինյանը աղբանոցի շուն ա, մոռացեք էդ ոջիլին»,– վրդովվեց մի տղամարդ։
«Իհարկե՝ ոչ։ Փաշինյանին ով ա բանի տեղ դնում»,– ասաց մեկ ուրիշը։
«Փաշինյանը գլուխը պատովն ա տալիս»,– նշեց մի կին։
Մի քաղաքացի կտրուկ արձագանքեց. «Ոչ՝ 100%։ Սա շատ մտքեր ա առաջացնում»։
Կային նաև կոշտ գնահատականներ՝ «Փաշինյանի ցանկացած գործողություն հակահայ ա։ Արցախի հետ կապված էլ սրիկայություն ա։ Լրտեսական գործ ա անում Ադրբեջանի համար»,– նշեց մի տղամարդ։
«Փաշինյանը ժամանակավոր երևույթ ա»,– ասաց մեկ ուրիշը։
Մի կին հուզված ընդգծեց․ «Արցախը մեր ամրոցն էր, մեզ պաշտպանող տարածքն էր»։ Կային նաև հակառակ կարծիքներ․ Մի տղամարդ ասաց, որ որոշ չափով համաձայն է․ «Շատ օգնություն էր գնում Արցախ, դա թուլացնում էր Հայաստանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։