Ներքին 5 ամիս առաջ - 16:56 14-03-2026

Փաշինյանի ամուսնալուծություններն ու սրտիկները հասան ռուսական Дождь հեռուստաալիք (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ամուսնալուծությունն ու սրտիկները հասան ռուսական Дождь հեռուստաալիք. հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանին ու նրա ամուսնալուծությանը, նրա կերպարին ու սոցցանցերի հրապարակումներին:

«Նիկոլ Փաշինյանը 30 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է իր կնոջից՝ Աննա Հակոբյանից: Ինչ է կատարվում հիմա Նիկոլ Փաշինյանի հետ:

Մենք էլի ենք խոսել նրա մասին, երբ նա Զեմֆիրայի երգի տակ սրտիկ էր ցույց տալիս, և այստեղ կարևոր մի բան կա. պետք է ընդգծել՝ Հայաստանում շուտով ընտրություններ են, և այս ամենը հենց այնպես չի արվում:

Նրանք ինստագրամում հրապարակում են տեսանյութեր, թե ինչպես են ուտում սուջուխ, կարկանդակ, եգիպտացորեն:

Երևում է, որ նա ամուսնալուծությունից գոհ է ու մեծ ախորժակ ունի: Անընդհատ ավտոբուսում ինչ-որ բան է ուտում, դե, հասկանալի է, հիմա կին չունի, պետք է ինչ-որ կերպ սնվի: Կարծում եմ՝ շատ ուրախ է, որ բաժանվել է, անընդհատ համերգներ է տալիս, թմբուկ է նվագում:

Նիկոլ Փաշինյանի շրջապատից իմ ծանոթներն ինձ ասել են, որ այն, ինչ նա անում է, նրա գլխարկը, կարկանդակը, եգիպտացորենն ու սրտիկը իր միտքն են. նա ուղղակի փորձել է, տեսել արձագանքները ու հասկացել,որ դա աշխատող մեթոդ է»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու