Ներքին 5 ամիս առաջ - 23:33 13-03-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ

Վերջերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով, ինչը մանկապարտեզների աշխատակիցները ուրախությամբ ընդունեցին։ Բայց արի ու տես, որ մայրաքաղաքում կան մանկապարտեզներ, որտեղ երևի քարե դարը ավելի հարմարավետ է, քան 21-րդ դարը։

Այսօր՝ մարտի 13-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աջափնյակ վարչական շրջանում գործող թիվ 39 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզ) տիրում է բառի բուն իմաստով հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ։

Ըստ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների՝ մեկ ամիս է դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ու կեղտը հոսում են մանկապարտեզի տարածքով՝ հասնելով մինչև Մարգարյան ու Բաշինջաղյան փողոցներ։ Կեղտաջրերը անցնում են նույնիսկ ճաշարանի մոտով ու պատկերացնել կարելի է, թե երեխաները այդ հոտին ինչպես են սնվում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով.

«21-րդ դարում ենք ապրում ու էս տեսակ անմարդկային վերաբերմունք ենք տեսնում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մեր երեխաների նկատմամբ։ Մի ամիս է՝ ամեն օր զանգահարում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», Աջափնյակի թաղապետարան, մի ամիս է՝ մատների վրա խաղացնում են։

Պատկերացնո՞ւմ եք, էս պայմաններում երեխաները հաճախեն մանկապարտեզ ու էս հոտին սնվեն։ Էդ պաշտոնյաները իրենց երեխաներին կբերեի՞ն էս մանկապարտեզ, իհարկե՝ ոչ։ Էլ չենք ասում, որ մանկապարտեզ մտնում ես, երանի ես տալիս քարե դարին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում