Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:22 13-03-2026

Բախում՝ ոստիկանների հետ. Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցները. դատարանը քննում է գործարարի կալանի միջնորդույթւոնը երկարաձգելու հարցը:

Տարածքում ուժեղացված ծառայություն է, բազմաթիվ ոստիկանական ուժեր կան կուտակված:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ոստիկանական ուժերի և Սամվել Կարապետյանի աջակիցների միջև առաջացած բախումը:

ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ Սամվել Կարապետյանի հավաքի մասնակից 3 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանում։

Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հայտնել է, որ ոստիկանները դատարանի բակից բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ աջակիցների՝ առանց մանրամասնելու գործողության պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում: