Ներքին 3 ամիս առաջ - 10:38 13-03-2026

Որոշում եմ կայացրել մասնակիցը լինել «Ուժեղ Հայաստան»-ի կառուցման գործին. Արմեն Եզեկյան

Որոշում եմ կայացրել մասնակիցը լինել «Ուժեղ Հայաստան»-ի կառուցման գործին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է Արմեն Եզեկյանը:

«Երկար տարիներ լինելով գիտական գործունեության ոլորտում, ծավալելով տարիներ շարունակ մասնագիտական գործունեություն, կրթելով հազարավոր ուսանողներ և քաջածանոթ լինելով պետության առջև կանգնած խնդիրներին ու մարտահրավերներին, որոշում եմ կայացրել իմ ուղիղ, անմիջական ու համեստ, բայց բովանդակալից մասնակցությամբ՝ մասնակիցը լինել «Ուժեղ Հայաստան»-ի կառուցման գործին:

Այդ կառուցման գործում իր դերն ու պատմական նշանակությունը ունենալու է Սամվել Կարապետյանը: Իր մասնակցությամբ, իր դերով ու նշանակությամբ պայմանավորված՝ Հայաստանում լինելու է ուժեղ Հայաստան: Մշտապես, իսկ ներկայումս առավելապես՝ Հայաստանը կարիք ունի ուժեղ անվտանգության, ուժեղ կառավարման, իսկ դա հնարավոր է ուժեղ Սամվել Կարապետյանի հետ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված