Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 23:08 12-03-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ․ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկը «Այրվացքաբանության ազգային կենտրոն», մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: