Արտաքին 7 ամիս առաջ - 20:20 12-03-2026

Նավթի բլոկադա․ Իրանը զգուշացնում է, թե ինչի կբերի Հորմուզի փակումը

Իրանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա, որ գեթ 1 լիտր նավթ տեղափոխվի Հորմուզի նեղուցով և հասնի Միացյալ Նահանգներին, Իսրայելին կամ նրանց դաշնակիցներին։ Արդեն մարտի 11-ին Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման։

«Իրականում Իրանի նպատակներից մեկը ոչ միայն նավթային բլոկադան և Հորմուզի նեղուցի վերահսկողությունն է, այլ նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի նման մի բան ստեղծելն էր»,– ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը Oragir.News-ի հետ զրույցում։

Նա նշեց, որ նավթի գները վերջին շրջանում զգալիորեն աճել են. «Եթե դեռ վերջերս մեկ բարելը մոտ 90 դոլար էր, այժմ արդեն հասնում է 110 դոլարի։ Այսօր ևս խոցվել են մի քանի նավեր, և իրանական կողմը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով փոխադրումները թույլատրվում են միայն չինական, ռուսական և դաշնակից երկրների նավերի համար»։

Իրանագետը նաև ընդգծեց, որ այս քայլով Թեհրանը համաշխարհային տնտեսության վրա ճնշում է փորձում գործադրել և միաժամանակ վերահսկել տարածաշրջանային ռազմական գործընթացները.

«Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Իրանի համար գործիք է՝ ինչպես պատերազմը կանգնեցնելու, այնպես էլ ցույց տալու համար, որ Իրանի նկատմամբ հետագայում ռազմական գործողություններ սկսողները հասկանան, թե ինչ խնդիրների կբերի Հորմուզի նեղուցի փակումը կամ նավերի խոցումը»։

Միսակյանը կարծիք հայտնեց, թե համաշխարհային տնտեսական իրադրությունը ցույց է տալիս, որ Իրանը հաջողության է հասել իր նպատակներում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը երեկ՝ մարտի 11-ին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է «շուտով» ավարտվել, պնդելով, որ «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։ «Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք անցել։ Մենք ավելի շատ վնաս ենք հասցրել, քան հնարավոր էինք համարում նույնիսկ սկզբնական վեցշաբաթյա ժամանակահատվածում»,- ասել է Թրամփը։

Նշենք նաև, որ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը, որտեղով փոխադրվում է աշխարհում ամեն օր սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ականներ տեղադրող իրանական 16 նավ են ոչնչացրել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի