Արտաքին 5 ամիս առաջ - 19:10 12-03-2026

Իրանի Մինաբ քաղաքի ավերված դպրոցի տեղում հուշահամալիր կկառուցվի

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Իրանի հարավում ավերված դպրոցը կվերածվի հուշահամալիրի: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության և զբոսաշրջության փոխնախարար Ալի Դարաբին:

«Այս համալիրը կդառնա «Նահատակ աշակերտների հուշահամալիր-թանգարան»՝ նրանց հիշատակը վառ պահելու համար»,- ասել է նա:

Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 175 մարդ, մեծ մասը` աշակերտներ: