Ներքին 3 ամիս առաջ - 15:35 12-03-2026

Էդգար Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը

Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողություններով մասնակցել ուժեղ առաջնորդի, ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Էդգար Ղազարյանը:

«Ես որևէ պայմանավորվածություն, նախապայման և այլ խնդիր իմ առջև չեմ դրել, քան օգտակար լինել ուժեղ Հայաստան ստեղծելու գաղափարին։ Սամվել Կարապետյանը կարիք և անհրաժեշտություն չունի ինձ հիմնավորելու, որ ինքը կարող է իր ողջ կարողություններով, նվիրումով և մտածողությամբ ծառայել մեր պետությանը և ժողովրդին։

Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է ոչնչից ստեղծել մեծ բարիքներ: Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է իր ստեղծած բարիքները անշահախնդրորեն կիսել իր ժողովրդի հետ, մասնակից դարձնել հազարավոր մարդկանց բարիքների ստեղծման գործընթացին, ուժեղանալ և ուժեղացնել ուրիշներին»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված