Ներքին 3 ամիս առաջ - 17:44 11-03-2026

Վթարային գազանջատում՝ Վանաձորում. գազատար է վնասվել

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 11-ին՝ ժամը 14։20-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի հատվածի (կենտրոնական թաղամասեր) գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Ամենից շատ դիտված