Ներքին 2 ամիս առաջ - 17:30 11-03-2026

Վիտալի Բալասանյանին հալա՞լ է, Վարդան Ղուկասյանին հարա՞մ․ ինչո՞ւ քրգործ չի հարուցվում

«Ներկայումս վարույթի առկայության մասին տվյալ չկա Դատախազությունում»,- Oragir.News-ին այս մասին հայտնեցին Գլխավոր Դատախազությունից՝ ի պատասխան արդյոք Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ գործ հարուցվե՞լ է Սահմանադրական կարգի տապալման կոչ անելու հոդվածով, թե՞։

Հիշեցնենք, որ Բալասանյանը կիրակի օրը լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը պետք է լինի միութենական կազմում, ինչպես եղել է 100 տարի առաջ։

«Աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ժամանակներս փոխվելու է և մենք պետք է մեր քաղաքականությունն ուղղենք դեպի հարավ՝ սերտ հարաբերություններ պահպանելով Իրանի հետ, ինչպես նաև գտնվենք միութենական կազմում, որը նման կլինի հարյուր տարի առաջ գոյություն ունեցած միավորմանը՝ ԽՍՀՄ-ին»,- ասել էր Արցախի հերոսը։

Հարցադրմանը՝ ինչո՞ւ Վիտալի Բալասանյանի վրա քրեական գործ դեռ չի հարուցվել, Դատախազությունից հորդորեցին այլ հարցերի համար գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը գրավոր հարցումն արդեն ուղարկել է Դատախազություն, պատասխանը լինելուն պես՝ այն ևս կհրապարակվի։ Ուշագրավ է, որ երբ նմանաբովանդակ հայտարարություն Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր արել, դրան Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ էր արձագանքել։

«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից, քաղաքական մեթոդներով և այն մեթոդներով որ կիրառելի են ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- ԱԺ ամբիոնից ասել էր Նիկոլ Փաշինյանը, ինչից 2 շաբաթ անց Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց և առ այսօր շարունակում է կալանքի տակ գտնվել։

Ղուկասյանը նշել էր, որ պետականությունը պահելու համար պետք է միանանք որևէ միության՝ հատուկ շեշտելով՝ «ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա»: «Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցէ մի միության մեջ, ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբեռնյա: Ով իմ խոսքերին հակադարձի, ու ինձ քոմենթ գրողները ինձ, մեզ վատ բան ասի, այո, սրիկա շան որդի են և թուրքահպատակ:

Այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ՝ ով ինձ ՀՀ անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ հակադարձի, մի վատ բան գրի ու ասի, նա թուրքահպատակ շան տղա է, ես դա եմ ասել»,- ասել էր Գյումրու քաղաքապետը։ Այսպիսով, փաստացի այս պահի դրությամբ փաստ է, որ Վիտալի Բալասանյանի նկատմամբ Սահմանադրական կարգի տապալման կոչերի հոդվածով քրեական գործ չի հարուցվել, մինչդեռ նույնաբովանդակ հայտարարության համար Վարդան Ղուկասյանը ենթարկվում է քրեական հետապնդման, գտնվում անազատության մեջ։

Քաղաքական շրջանակներում արդեն շրջանառվում են ողջամիտ կասկածներ, որ Բալասանյանը նման հայտարարություն է արել ՔՊ-ի ուղղորդմամբ, իսկ այն, որ քրեական գործ դեռևս չի հարուցվել նրա նկատմամբ՝ այդ կասկածներն էլ ավելի են խորացնում։

Այլապես, ինչպես ժողովուրդն է ասում, Վիտալի Բալասանյանին հալալ է, Վարդան Ղուկասյանին՝ հարամ․․․

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան