Դատախազությունը հայտարարում է, որ իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ ապօրինի ծագման 124 գույք է վերադարձրել պետությանը։
Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտե է հասել 22 գույք։
Ստացվում է, որ ապօրինի ծագում ունեցող 102 գույք ճանապարհին կորել է․ Դատախազությունից դուրս է եկել, բայց Պետական գույքի կառավարման կոմիտե չի հասել։
Նյութը հրապարակվելուց հետո Oragir.News-ը ստացավ Դատախազության պարզաբանումը, որ ներկայացնում ենք ստորև։Դատախազության կողմից Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված ոչ բոլոր գույքերն են Կառավարության որոշմամբ ամրացվում Պետական գույքի կառավարման կոմիտեին: Գույքերի մեծ մասը, որոնք համայնքային են, ամրացվում (վերադարձվում) են համայնքներին, հետևապես, լրատվականի պնդումը, թե «ապօրինի ծագում ունեցող 102 գույք ճանապարհին կորել է», սխալ է: