Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 15:03 10-03-2026

Իմ ամուսինը, վստահ եմ, անմեղ է. Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվողի կին (տեսանյութ)

«Արթուր Տերչանյանը 2022 թվականի օգոստոսի վերջին ընդունվել է աշխատանքի՝ որպես բեռնատարի վարորդ:

Ամուսինս օրինական ճանապարհներով բեռը հասցրել է նշված կետ, նորից է բեռ բարձել՝ Վրաստան վերադառնալու նպատակով:

Վրաստանի ճանապարհին 3 օր հերթի մեջ սպասել է Լարսի անցակետում, այդ ժամանակ իմացել է դեպքի մասին ու իրեն կանչել են:

Նա անձամբ է ներկայացել, որ իմանա, թե ինչի համար են կանչել:

Մենք 21 տարի է՝ ամուսնացած ենք, ու իրեն լավ ճանաչելով՝ վստահ եմ, որ ամուսինս այդ քայլին չէր գնա, չէր վտանգի իր ու իր ընտանիքի կյանքը, ապագան», - այս մասին այսօր՝ մարտի 10-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից մեկի՝ Արթուր Տերչանյանի կինը:

Մանրամասները՝ տեսանյութում: