Ներքին 7 ամիս առաջ - 14:10 10-03-2026

Բարդացրել են իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի կայքը, չկա նաև ընդլայնված որոնման բաժինը. լրագրողն ահազանգում է 

Լրագրող Անի Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

«Առավոտը հաստատ բարի չէ լրագրողների համար։

Փոխել են Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի կայքը՝ իբր համակարգը «դյուրինացնելու» և «հեշտացնելու» համար։ Բայց իրականում ստացվել է ճիշտ հակառակը։

Նախ՝ նախկինում հնարավոր էր մուտք գործել էլեկտրոնային հասցեով, հիմա թողնում է միայն նույնականացման քարտով։ Քանի որ մենք որպես մեդիա ենք գրանցված, սա գործնականում անհնար է դարձնում մուտք գործելը։

Երկրորդ՝ այլևս չկա ընդլայնված որոնման բաժինը, որը թույլ էր տալիս բավականին մեծ ծավալի տեղեկություն ստանալ՝ առանց երկար ու բարդ հարցումների։

Երրորդ՝ այլևս չի լինում որոնել անձնագրային տվյալներով։

Եվ այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Թվային փոփոխությունների իմաստը պետք է լինի աշխատանքը ավելի մատչելի, արագ և արդյունավետ դարձնելը, ոչ թե հակառակը։

ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia, նման փոփոխություններ անելուց առաջ արժեր նաև խորհրդակցել այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր օգտվում են այս համակարգից՝ լրագրողների, իրավաբանների, հետազոտողների հետ։

Շատ-շատ վատ փոփոխություն է սա»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին