Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 17:35 09-03-2026

Նավթի գինը գերազանցել է 100 դոլարը

Նավթի գինը հատել է 100 ԱՄՆ դոլլարի սահմանը՝ մեկ բարելի համար սահմանը, ինչը վերլուծաբանները կանխատեսել էին դեռ նախորդ շաբաթ։

Ինչպես գրում է CNBC-ն, սա կապված է Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակ պահելու հետ։

Հորմուզի նեղուցը գտնվում է Պարսից ծոցի ելքում և միացնում է այն Օմանի ծոցին, որը հետո դուրս է գալիս դեպի Արաբական ծով և վերջում դեպի Հնդկական օվկիանոս։

Վերջին տարիներին նմանատիպ կտրուկ աճ էր նկատվել միայն 2022 թվականին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի զարգացման ժամանակ։

Նշենք նաև, որ անցած շաբաթներին նավթի գինը բարձրացավ նախ 60-ից մինչև 80 ԱՄՆ դոլլար, իսկ հիմա արդեն 100 ԱՄՆ դոլլար։ Փաստացի աճը կազմում է մոտ 166%։