Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 11:18 09-03-2026

Աղն ու ձյունը ձեր գլխին գար. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը իր Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում ցույց է տվել մեկ տարի առաջ փոխած մայթեզրերը, որոնք արդեն քանդված են։

Ավագանու անդամը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են քարերը մեկը մյուսից 2-3 սանտիմետր բարձր շարվել, հիմքում էլ բետոն չկա:

«Այս տարի պլանավորված 19 միլիարդի փոխարեն 23 մլրդ գույքահարկ են հավաքել։ Եթե չեմ սխալվում, էս մարդիկ 4 մլրդ դրամ են ծախսել, որպեսզի Երևանը կանաչապատ լինի։ 4 մլրդ դրամ ծախսել են, 5 հազար հատ ծառ են տնկել»,-ասաց Մանուկյանը։

Ավագանու անդամը ցույց է տալիս նաև այն հատվածները, որտեղ շինարարական ընկերությունը քար տեղադրելու փոխարեն բետոն է լցրել։

«Եկեք հասկանանք, եթե էս մարդիկ այս մարդկանց հետ սերտաճած չեն, սիլի բիլի չեն անում, բա ինչու չեն պատժում։ Փաշինյանի ասած. «Սատանան մանուքների մեջ է», բա մանրուքների մեջ է, որ եզրաքարերի միջև չբավարարող տեղերը բետոն են լցնում։ 400 մլն դոլարը, որ Երևանի բյուջեից դուրս է գրվում, այ այս ձևով է մսխվում։ Մի տարի հետո սա կքանդվի, ընդամենը 300 մետր է։ Հետո կասեն՝ աղն ու ձյունն էր։ Աղն ու ձյունը գար ձեր գլխին»,-հայտարարեց ավագանու անդամը։