Արտաքին 5 ամիս առաջ - 11:45 08-03-2026

Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը․ Փեզեշքիանը պատասխանել է Թրամփին

Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի քարտեզը կարող է փոխվել ամերիկյան հարձակումից հետո՝ իրավիճակը պատերազմ անվանելով։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք զավթեն մեր երկրի հողի ոչ մի թիզը»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանությունները սխալ են մեկնաբանվել, և որ «թշնամին» ցանկանում է, որ Իրանը պատերազմի մեջ լինի Մերձավոր Արևելքի հետ։