Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:12 08-03-2026

Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, լեռնային շրջաններում՝ նաև բուք

Հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում մարտի 8-ի առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։