Արտաքին 5 ամիս առաջ - 10:13 07-03-2026

Իրանում արդեն զոհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ

Իրանում արդեն զոհվել է առնվազն 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ, կան հազարավոր վիրավորներ, հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդը։

Իրանական ԶԼՄ-ները հայտնել են Բաղդադում ամերիկյան «Վիկտորյա» ռազմաբազայի ուղղությամբ հարվածների մասին, արձանագրվել է նաև հրթիռների զանգվածային արձակում Իսրայելի ուղղությամբ:

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով ՝ այսօր առավոտյան պայթյունններ են հնչել ԱՄԷ-ում, Բահրեյնում և Երուսաղեմում: