Ներքին 7 ամիս առաջ - 12:51 06-03-2026

Ըստ մեր հարցումների՝ ՔՊ-ն ոչ մի շանս չունի իշխանության գալու. Գառնիկ Դանիելյան

Այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Գառնիկ Դանիելյանին ուղղված հարցերը հիմնականում այսօր հրապարակված հարցման արդյունքների մասին էին:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ այս ընթացքում տարբեր հարցումներ են արվել ու վերջին հարցման արդյունքները ցույ ցտվեցին, որ Հայաստանում նախի մթնոլորտ է ու մարդիկ կաշկանդվում են ընտրությունների մասին կարծիք կազմել:

«Հայաստանում վախի մթնոլորտ է տիրում ու դա երևաց իշխող կուսակցության հանդիպումներից, երբ մարդը սովորական մի հարց է տալիս ու նման վերաբերմունքի է արժանանում, բնականաբար մարդկանց մոտ վախի զգացում է առաջանում՝ ընտրությունների մասին խոսելիս: Մենք տեսնում ենք, որ այսօր ֆեյսբուքում «լայք» դնելու համար մարդկանց հեռացնում են աշխատանքից, ընդդիմադիր հայացքներ ունեցողներին ենթարկում են բռնաճնշումների»:

Դանիելյանի խոսքով՝ իշխանությունը իր նախկինում տված խոստումների գրեթե 99 տոկոսը ձախողել է:

Անդրադառնալով հարցման արդյունքում իրենց հավաքած ցածր տոկոսներին, պատգամավորը նշեց, որ իրենք իրենց հարցումներն ունեն, որոնք բավականին հուսադրող են:

«Ըստ մեր հարցումների, ՔՊ-ն ոչ մի շանս չունի իշխանության գալու և իրենց հակառեյթինգն ամենաբարձրն է: Ըստ մեր հարցումների՝ հավաքական ընդդիմությունը ավելի շատ քվեներ ունի, քանի Փաշինյանն ու իր մյուս ուժերը: Եվ հետո՝ դեռ շատ բան կարող է փոխվել: Ընդդիմությունը հնարավորություն ունի իր ձայներն ավելացնելու, իսկ Նիկոլի ընկած վարկանիշը հետ բերելու հնարավորություն չեմ տեսնում»:
Պատգամավորը նշեց, որ իրենց վարկանիշը բարձր է ու իրենք ծամնրակռիշ ներկայություն են ունենալու ԱԺ-ում:

«Մենք դա տեսնում ենք մեր մարզային հանդիպումներից, որոնք անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, որրտեղ մարդկանց մի մասը մնում է ոտքի վրա: Համոզված եմ, որ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն հավաքել», - հավելեց Դանիելյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները