Ներքին 5 ամիս առաջ - 23:52 05-03-2026

Բաքվում բանտարկված Կարեն Ավանեսյանի փաստաբանները պատրաստվում են մարտին Եվրոպական դատարան ուղարկել փաստաթղթերի նոր փաթեթ

ՀՀ առողջապահության նախարարությունը Ադրբեջանում դատապարտված Կարեն Ավանեսյանի գործով տրամադրել է գրություն, ոչ թե փաստաթուղթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, Ավանեսյանի շահերի պաշտպան Արա Ղազարյանը։

Ստացված տվյալները ամբողջական չեն, քանի որ հիմնական բժշկական փաստաթղթերը շարունակում են մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ` Ստեփանակերտում:

Նշենք, որ արցախցիների բռնի տեղահանումից հետո Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկը՝ Կարեն Ավանեսյանը, 2025-ի դեկտեմբերին Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել` ահաբեկչության և առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքով։ Նա առողջական խնդիրներ ունի, որի մասին Ադրբեջանը լռում է, իսկ ՀՀ ԱՆ–ն, բժշկական գաղտնիքից ելնելով, որևէ տեղեկություն չէր տրամադրում։

«Այդ գրությունը կարող է ծառայել որպես նախնական ապացույց՝ ցույց տալու համար, որ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները հիմնավորված են։ Մենք միջնորդել ենք Եվրոպական դատարանին, որպեսզի ամբողջական ապացույցները պահանջի Ադրբեջանից՝ Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածով պետությունը պարտավոր է ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող ապացույցները։ Եթե պետությունը հրաժարվում է դրանք տրամադրել, դա արդեն առանձին խախտում է համարվում»,– ընդգծեց իրավաբանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում