Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:18 05-03-2026

Կապանում կրակոցների ձայներ են լսվում. ABC Media-ի տեղեկությունը հաստատում են Կապանի բնակիչները

Կապանում կրակոցների ձայներ են լսվում. ABC Media-ի տեղեկությունը հաստատում են Կապանի բնակիչները:

«Թե կոնկրետ՝ ով ում է կրակում կամ խփում, չեմ կարող ասել, բայց որ կան կրակոցի կամ հրետանու ձայներ կան, միանշանակ է»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Կապանի բնակիչներից մեկը։

ABC Media -ի մեկ այլ զրուցակից նշեց, որ կրակոցների, այդ թվում` հրետանու զարկերի ձայներ լսվում են Ադրբեջանի կողմից գրավված Կովսականի (Զանգելանի) ուղղությամբ։ Մարտերն, ըստ ամենայնի, Ադրբեջանի և Իրանի միջև են։

Պատգամավոր Աննա Գրիգորյանը հաստատում է. կապանցիները կրակոցների ձայներ են լսում։

Տեղի բնակիչները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին հայտնել են, որ կրակոցները լսվում են Նախիջևանի կողմից, բայց թե որ հատվածում է՝ ասել չեն կարող:

«Մեր տղաները Սյունիքի դիրքերից հաստատում են իրենց դիրքերի մոտ հրաձգության և հրթիռային հարվածների մասին տեղեկությունները։ Նաև նկատվում է ուժերի լուրջ կուտակում սահմանից այն կողմ։ Հավանական է, որ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի բազաներին օկուպացված Արցախում». բլոգեր Միկա Բադալյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ