Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 19:00 05-03-2026

Եթե Սպարապետը չսպանվեր՝ Հայաստանի պետականությունը փրկելու կարիք չէր լինի․ ՔՊ պատգամավորներ

Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ առաջին պաշտպանության նախարար, Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 67 տարեկան:

Oragir.News-ն օրվա խորհրդի հետ կապված այցելել է Ազգային ժողով և պատգամավորներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով՝ ի՞նչ Հայաստան կունենայինք այսօր, եթե Սպարապետը ողջ լիներ։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ առհասարակ քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, և որևէ մեկը չի կարող վստահաբար ասել, թե ինչպիսին կլիներ Հայաստանը։

«Համենայն դեպս այն ուղին, որը որ 99 թվականից սկսած բռնել էր Վազգեն Սարգսյանը, մասնավորապես Կարեն Դեմիրճյանի հետ համագործակցությունը, այն դաշինքը, որ կազմել էին իրենք և նաև խորհրդարանում մեծամասնություն էին ձևավորել, խոսում էր այն մասին, որ Հայաստանը սկսում է իր խոստումնալից ընթացքը, այսինքն այն բոլոր բարդությունները, որոնք որ նախկինում Հայաստանը ունեցել էր, թվում էր արդեն մնում են անցյալում և նաև Վազգեն Սարգսյանը կարծես թե արդեն հենց ինքը դառնալով վարչապետ, մասնակցելով բանակցություններին խաղաղության շուրջ, ինքը հասկացել էր ՀՀ հնարավորությունները և հետևություններ էր արել, հետևաբար բնականաբար տարիների հեռվից նայելով այդ օրերին տպավորություն է, որ Հայաստանը Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի դաշինքով, ըստ էության սկսել էր հզորանալու ճանապարհ, որը ահաբեկչության պատճառով ընդհատվեց և մեր պատմության ողբերգական էջերից մեկն է հոկտեմբերի 27-ը և շատ ցավալի է, որ առ այսօր իր վերջնական բացահայտումը հոկտեմբերի 27-ը չի ունեցել և մեր պետությունը գլխատածները, գլխատածներին պատվեր տվողները իրենց արժանի պատիժը չեն ստացել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը դաս է եղել ՀՀ-ի համար։

«Համենայնդեպս, ես կարծում եմ, որ այդ ողբերգությունը, այդ ահաբեկչությունը դաս է եղել նաև ՀՀ համար և 18 թ-ից այս կողմ, մեր բռնած ուղին, ՀՀ սկսած նոր վերելքը այլևս անկասելի է լինելու նաև հաշվի առնելով հոկտեմբերի 27 մեր ստացած դասերը, և նաև Վազգեն Սարգսյանի արած սխրանքները և նաև սխալները։ Ես կարծում եմ այդ ամեն ինչը մեզ համար պատմության դասեր են, որոնք որ մենք պետք է հաշվի առնենք, հաշվի ենք առնում և նաև այդ ամեն ինչը հաշվի առնելով մեր քաղաքականությունները մշակում ենք և առաջ ենք շարժվում»,- նշեց նա։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ շեշտեց, որ իրենք վերջին տարիներին պետականություն են փրկել։

«Եթե 99 թվականին չլիներ պետականության գլխատումը, այդ թվում Վազգեն Սպարապետի սպանությունը, մենք չէինք ունենա մերօրյա Հայաստանում իրավիճակ, երբ պետք է փրկել պետականությունը, որովհետև վերջին տարիներին մենք պետականություն ենք փրկել բառացիորեն։ Այն, ինչ Վազգեն Սպարապետը համարում էր ամենամեծ արժեքը, որպես քաղաքացու կյանքում իրողություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա