Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:37 05-03-2026

Մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ. Մարտուն Գրիգորյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գրել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ,

շուտով խորհրդարանական ընտրություններ են, և այս օրերին կամաց-կամաց ձևավորվում են քաղաքական ուժերը և ներկայացնում իրենց տեսլականները։

Բնական է, շատերիդ հետաքրքրում է իմ դիրքորոշումը՝ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու եմ, թե՝ ոչ։

Բոլորս հիշում ենք՝ 2025թ․-ի Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել եմ նաև այն նպատակով, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չպիտի ունենա։

Հավասարակշռված, համառ և անկոտրում պայքարի արդյունքում՝ բոլորս միասին հասանք նրան, որ ՔՊ-ն Գյումրիում չունեցավ իշխանություն։

Եվ այդ ճանապարհին՝ ես, ընտանիքս ու թիմակիցներս բավականին ծանր ու լուրջ փորձությունների միջով անցանք և շարունակում ենք անցնել։ Գյումրու ընտրությունները լավագույն օրինակն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ այլևս ընտրություններով որևէ բան փոխել չի հաջողվելու։

Սիրելի՛ հայրենակիցներ, գյումրեցին իր օրինակով ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը ու փոխել։

Հարգելի՛ գյումրեցիներ, շիրակցիներ, բոլորդ գիտեք՝ ես և իմ թիմը գրեթե միշտ եղել ենք քաղաքական պայքարի մասնակիցը և այսօր բնական ու տրամաբանական է, որ ես պիտի մասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Թիմակիցներիս հետ այս օրերին եկանք այն որոշման, որ մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Ով իր հսկայական փորձով՝ համախմբվածության, համերաշխության մթնոլորտ ստեղծելով, մեծ հնարավորություններով, անձնական կապերով եղել և կմնա բոլոր ժամանակների այն քաղաքական գործիչն ու բարերարը, ով մեր երկրի մեծ ու փոքր գյուղերի ու քաղաքների հոգսով ու խնդրով ապրող ընկեր է։

Հընթացս կներկայացնեմ ու կհիշեցնեմ Գագիկ Ծառուկյանի և իմ՝ տարիների համատեղ իրականացրած այն հսկայածավալ աշխատանքները, որոնք ուղղված էին շիրակցու և գյումրեցու կյանքի որակի բարելավմանը։

Առաջիկայում կխոսենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթներից, մասնավորապես, Շիրակի մարզին և Գյումրուն առնչվող ծրագրերից։

Առաջն Աստված»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը