Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 18:48 05-03-2026

Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Նախիջևանի ուղղությամբ իրականացված հարձակումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։

Թուրքիայի պետական «TRT Haber» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, նշել է, որ կողմերը քննարկել են Նախիջևանի ուղղությամբ իրականացված հարձակումը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Իրանի տարածքից, իսկ Իրանի ԶՈւ ԳՇ-ն հերքել էր այդ լուրը։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից