Արտաքին 2 ամիս առաջ - 13:36 05-03-2026

Անպատասխան չի մնա. ինչպես է Ադրբեջանն արձագանքում Իրանի հարվածին

Մերի Հակոբյան

Լրագրող

Բաքվի ԱԳՆ‑ն հրավիրել է Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլոյին՝ պաշտոնական նշումով, որ նախատեսվում է փոխանցել կոշտ բողոքի նոտա՝ Թեհրանի նկատմամբ՝ մի շարք դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Այլ աղբյուրների խոսքով Ադրբեջանը խոստացել է անպատասխան չթողնել Իրանի հարվածը Նախիջևանի օդանավակայանին:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ տարածվեց տեղեկություն Իրանի կողմից Նախիջևանի օդանավակայանին հարված հասցնելու վերաբերյալ: Մերի Հակոբյան