Տարեք, Հեյդարի գերեզմանին ծաղիկ դրեք. արի, կիմանաս՝ ով եմ, համբա՛լ. լարված իրավիճակ՝ Եռաբլուրում
ԵԿՄ անդամները՝ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ այսօր՝ մարտի 5-ին, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նրանց հետ էր նաև ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։
Այդ պահին մի տարեց ազատամարտիկ դիմեց Սասուն Միքայելյանին.
«Տարեք Հեյդարի գերեզմանին ծաղիկ դրեք: Մի՛ պղտորեք սպարապետի հոգին, մի տարեք էս ժողովրդին ցեղասպանեք, դուք դրանց եք ծառայում»։
Ազատամարտիկին այդտեղից հեռացրին, հիշեցնելով, որ Եռաբլուրը գոռալու տեղ չէ, ինչին ի պատասխան տղամարդն ասաց.
«Ես անելու տեղն էլ եմ արել, մենակ գոռալով չի, եղա՞վ»։
Տղամարդը շարունակեց նաև բղավելով խոսել՝ իրեն այդտեղից հեռացնելիս:
«Համբալի մեկը, էս ով ա, արի, կիմանաս՝ ով եմ, ինձ կարաս ամեն տեղ գտնես, եթե չգիտես, կիամանաս՝ ով եմ»: