Ներքին 7 ամիս առաջ - 12:19 04-03-2026

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. 11 ավտովթար, 11 վիրավոր

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մարտի 3-ից 4-ը բացահայտել են 131 հանցագործություն:

Մասնավորապես՝

28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9-ական դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, սառը զենք կրելու,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, փաստաթղթեր կեղծելու,
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ դեպք՝ բնակարանային գողության,
1 դեպք՝ այլ հանցագործության։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել