Արտաքին 5 ամիս առաջ - 23:58 03-03-2026

Խամենեին կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում. Fars

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը սպանվել էր փետրվարի 28-ին իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ, կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։

Այս մասին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ գերագույն առաջնորդի մարմինը նախատեսվում է տեղափոխել Մաշհադ Թեհրանում կայանալիք հուղարկավորությունից հետո։

Հուղարկավորության արարողությունների ամսաթվերը վերջնականապես որոշվում են և շուտով կհայտարարվեն։