Արտաքին 7 ամիս առաջ - 22:37 03-03-2026

ԱՄՆ-ն մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյի հայտարարությանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանի արտգործնախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարի այսօրվա հայտարարությանը, նշելով՝ «Պրն. Ռուբիոն խոստովանեց այն, ինչ մենք բոլորս գիտեինք․ ԱՄՆ-ն մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի։ Երբեք, այսպես կոչված, իրանական «սպառնալիք» չի եղել»։

Այս հարցում քարոզչական դաշտում իր պետքարտուղարի հայտարարության հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն իրեն չի ստիպել մտնել պատերազմի մեջ, կարծում եմ՝ դա հերքելով ոչ միայն ներքաղաքական նկատառումներով, այլ նաև հնարավոր այն հարցերը բացառելու, որոնք կարող են միգուցե ոչ բացեիբաց, սակայն հնչեցնել պատերազմից զգալի կորուստներ կրող Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարները»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան