Արտաքին 5 ամիս առաջ - 16:48 03-03-2026

Իսրայելում ձերբակալվել են թուրք լրագրողներ

Իսրայելում ձերբակալվել են թուրքական CNNturk-ի լրագրող Էմրահ Չաքմաքը եւ օպերատոր Հալիլ Քահրամանը։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ, թուրք լրագրողների ձերբակալությանն արձագանքել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բուրհանեթին Ղուրանը, կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողներին։

Նա շեշտել է, թե թուրքական կողմն անհապաղ քայլեր է անում լրագրողներին ազատ արձակելու համար։