Արտաքին 7 ամիս առաջ - 16:05 03-03-2026

Աբու Դաբիի կառավարությունը կհոգա արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերը

Մերձավոր Արևելքում աճող լարվածության և դրան հաջորդած թռիչքների համատարած չեղարկումների ֆոնին, Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը հրահանգել է էմիրության բոլոր հյուրանոցներին թույլ տալ ճամփորդական սահմանափակումների պատճառով մնացած հյուրերին երկարացնել իրենց կեցությունը:

Ըստ Gulf News-ի հաղորդման՝ կառավարությունը ստանձնել է լրացուցիչ ծախսերի փոխհատուցումը:

2026 թվականի փետրվարի 28-ին հյուրանոցների գլխավոր տնօրեններին ուղարկված շրջաբերականում դեպարտամենտը նշել է, որ որոշ այցելուներ արդեն հասել են իրենց նախատեսված մեկնման (check-out) ժամկետին, սակայն ի վիճակի չեն լքել երկիրը իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով:

Այս հրահանգն արձակվել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային լարվածության սրման համատեքստում, ինչը խաթարել է թռիչքների իրականացումը և հանգեցրել ճամփորդական ժամանակավոր սահմանափակումների տարածաշրջանի որոշ հատվածներում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու