Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 14:40 03-03-2026

Ռեժիմը խուճապի մեջ է. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության՝ իմփիչմենթի մասին հայտարարությանը:

«Իմաստը ո՞րն ա, ընտրություններից առաջ ի՞նչ իմփիչմենթ: Ասում եմ՝ ռեժիմը խուճապի մեջ է: Ի՞նչ փողոցային պայքար: Թո՛ղ անեն», - ասաց Սիմոնյանը՝ հայտնելով իր զարմանքը.

«Ես անընդհատ զարմանում եմ՝ ոնց են էդ մարդիկ տասնամյակներ շարունակ էս խելքով երկիր ղեկավարել»:

Լրագրողների հարցին՝ ընտակեղծիքների մասով, Սիմոնյանը հեգնեց.

«Հանրապետականները խոսել են ընտրակեղծիքների մասի՞ն»: