ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, օրեր առաջ ամուսնալուծվել են. այս մասին սոցցանցի էջում հայտնել էր Աննա Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ լքում է կառավարական առանձնատունը:
Փաշինյանն էլ արձագանքել էր՝ նշելով, որ հարգում է Աննայի որոշումը:
Այս լուրից հետո սոցցանցերի մի շարք օգտատերեր «առաջարկություններ են անում» ոչ միայն Աննա Հակոբյանին, այլև Նիկոլ Փաշինյանին:
Օգտատերերից մեկը մեկնաբանություն է գրել Փաշինյանի սոցցանցի էջում:
«Հարգելի Նիկոլ քանի որ Դուք արդեն կին չունեք ես ցանկանում եմ ժամանակավորապես զբաղեցնել Ձեր կնոջ պաշտոնը եւ իր պարտականությունները կատարել բոլոր առումներով: Խնդրում եմ հաղորդագրությունս չանտեսեք»,- գրել է նա: