Ներքին Հարցում Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 02-03-2026

ՀՀԿ-ն շեմը կանցնի. Նիկոլը մեջքներին կանգնած ա. հարցում

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Համաձա՞յն եք Սերժ Սարգսյանի հետ, որ ՀՀԿ-ն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Չեմ կարող պատասխանեմ։ Էս թատրոնի վերջը ե՞րբ պիտի լինի»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ ուրիշը հավելեց․ «Սերժը 2 անգամ եղել է արդեն, ի՞նչ է արել։ Սրանք սաղ էլ նույնն են։ Նենց որ տարբերություն չկա, Սերժը կլինի, Քոչարյան կլինի, թե Նիկոլը կլինի, սաղ նույնն են»։

Մի տղամարդ ասաց․ «Սերժը թող գնա հանգստանա, իրա դարը անցավ արդեն, Սերժիկը պրծավ, Ռոբիկի հետ միասին, էդ նախկիններ բան, ներկաներն էլ են պրծել արդեն»։

«Ես միշտ ասել եմ մի բան՝ Նիկոլը ոնց եկավ 18 թվին, նույն ճանապարհով պիտի գնա»,- շարունակեց մեկ այլ քաղաքացի։

Մի ուրիշ հարցված նշեց․ «Որովհետև լրիվ մերժված են, իմ մոտ ոչ մեկը տեղ չունի, հիմա անգամ Նիկոլ Փաշինյանին էլ համաձայն չենք, որովհետև նրանց շարունակությունն է»։

«Բա Նիկոլն է մեջքներին կանգնած։ Կհաղթահարի, բա ինչ կանի, Նիկոլը մեջքներին կանգնած է։ Դուք գիտե՞ք, որ Նիկոլն է իրան հովանավորողը։ Չգիտե՞ք, բա Սերժին խի՞ չեն մինչև էսօր չեմ բռնել, կարա՞ք ասեք, Սերժի, Քոչարյանի, Լևոնի մեջքին Նիկոլն է կանգնած։ Ի՞նչ է փոխվել, նույն կաշառակեր համակարգն է, ամբողջ իրավական համակարգը անբարոյական է»,- եզրափակեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն