Ներքին 7 ամիս առաջ - 19:24 02-03-2026

ՀՀ դեղատներից մեկում մարդկանց վաճառել են չարորակ քաղցկեղի ժամկետանց դեղ, ընդ որում՝ երկու տարի ժամկետանց

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան հրապարակումը՝ կից լուսանկարով.

Հայաստանում դեղատների տերերից ոմանք իրենց ԽՂՃԻ հետ խաղաղ են, երբ մարդկանց, տվյալ դեմքում ինձ վրա վաճառում են ՉԱՐՈՐԱԿ ՔԱՂՑԿԵՂի ժամկետանց դեղ: Ընդ որում՝ երկու տարի ժամկետանց, երկու տարի:

Տեսեք, թե ինչպես են 2026-ը դարձրել 2028, բայց մոռացել են 2024-ը՝ արտադրության թվականը, ևս երկու տարով առաջ տալ:



Փաստորեն, մեր երկրում կա ոչ միայն չարորակ քաղցկեղ, այլ չարորակ ԽԻՂՃ: Գիտեք, լինում են հրաշքներ, երբ չարորակ քաղցկեղով հիվանդները ապրում են երկար տարիներ, անգամ բուժվում: Բայց չարորակ ԽԻՂՃը անբուժելի է:

Զանգահարեցի, ներողություն խնդրեցին, ասացին, որ պարզ սխալմունք է: Դեղերը փոխեցին, ժամկետանց ոչնչացրեցին և ինձ տվեցին ավելի որակյալ և ամենալուրջ քիմիական արտադրության պետութան դեղ: Ես՝ գեղջուկս, հավատացի, որ սխալվել են: Ավելին, իրենց շնորհակալություն հայտնեցի և հավատացի, որ ԽՂՃԻ բուժման ճանապարհին իմ փոքր ներդրումը կունենամ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում