Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաբազաների վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառել է «Ֆաթահ-2» գերձայնային թևավոր հրթիռներ։
Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկվանից ԱՄՆ-ն ու Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ. Իրանը, ի պատասխան, հրթիռակոծել է Իսրայելը և հարակումներ գործել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաների վրա: