Ավելին 3 ամիս առաջ - 14:19 01-03-2026

«Խոզի միսը» և թուրքական սերիալի դիտումների անկումը

Խոզի մսով ընթրիքի տեսարանը սկանդալ է առաջացրել թուրքական «Մեկ անձրևի տակ» սերիալի շուրջ։ Երկրորդ սերիայում հերոսուհի Թուլինը պահպանողական մահմեդական ընտանիքին մատուցում է «գազարով տապակած խոզի միս», ինչից հետո համացանցում սկսվում է բուռն քննադատություն։

Շատերը տեսարանը գնահատել են որպես «սադրիչ» և «իրականությունից կտրված»՝ նշելով, որ խնդիրը ոչ այնքան ուտեստն էր, որքան դրա ներկայացման համատեքստն ու երկխոսությունները, որոնք, նրանց կարծիքով, արհեստականորեն սրում էին լարվածությունը։

Աղմուկից հետո սերիալի վարկանիշը կտրուկ նվազել է․ երրորդ սերիայի դիտումները նախորդ շաբաթվա համեմատ ընկել են 35 տոկոսով։

Նախագիծը վերջին տվյալներով հայտնվել է վարկանիշային աղյուսակների վերջնամասում և արդեն հայտարարել է եթերաժամի փոփոխության մասին՝ փորձելով վերականգնել դիրքերը և վերադարձնել կորցրած լսարանը։