Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 13:24 01-03-2026

Թեհրանը Խամենեիի մահվան համար վրեժխնդրությունը դիտարկում է որպես իր օրինական իրավունք. Փեզեշքիան

Թեհրանը Խամենեիի մահվան համար վրեժխնդրությունը դիտարկում է որպես իր օրինական իրավունքն ու պարտականությունը և կգործադրի բոլոր ջանքերն այդ պարտքը կատարելու համար:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա Ալի Խամենեիի սպանությունը անվանել է բոլոր մահմեդականների դեմ հայտարարված պատերազմ:

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնապես հաստատվեց, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան: