Այսօր կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանը։
Հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ ասված է․
«Էդգար Խաչատրյանն իր կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը և կայուն խաղաղություն կառուցելու ջանքերին աջակցելուն։ Սա ոչ միայն նրա մասնագիտությունն էր, այլև` հավատամքը։ Նա խորապես հավատում էր արժանապատվության, երկխոսության և արդարադատության ուժին և ամեն օր աշխատում էր այդ համոզմունքները գործողության վերածելու ուղղությամբ։ Նրա կորուստը անչափելի է, բայց նույնքան անգնահատելի է նաև նրա թողած ազդեցությունը։
Կազմակերպության թիմն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և սիրելիներին։
Նրա թողած ժառանգությունն ու արժեքները կշարունակեն առաջնորդել մեր առաքելությունն ու աշխատանքը»: