Ուղիղ եթեր
Արտաքին 3 ամիս առաջ - 15:08 28-02-2026

Ադրբեջանը դադարեցրել է Բաքու-Նախիջևան ավտոբուսային ուղևորափոխադրումները

Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են Իրանի տարածքով իրականացվող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային ուղևորափոխադրումները։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ադրբեջանի վերգետնյա տրանսպորտի գործակալությանը (AYNA)։

«Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով փետրվարի 28-ին չեն իրականացվի ժամը 19:00-ին և 20:00-ին նախատեսված Բաքու-Նախիջևան, ինչպես նաև 21:00-ի Բաքու-Շարուր ավտոբուսային ուղևորափոխադրումները։ Չեղարկվել են նաև Նախիջևանից Բաքու (ժամը 15:30, 16:30 և 17:30) և Շարուրից Բաքու (ժամը 16:30) ուղղություններով նախատեսված ուղևորափոխադրումները»,- նշում է գործակալությունը։

Միևնույն ժամանակ, AYNA-ն ընդգծել է, որ «իրանա-ադրբեջանական սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների անցման հետ կապված խնդիրներ չեն նկատվում և որևէ սահմանափակում չի մտցվել»։

«Փոխադրողների հետ մշտական կապ է պահպանվում, իրավիճակը վերահսկվում է»,- շեշտում է գերատեսչությունը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան