Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:24 27-02-2026

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ․ Գառնիկ Դանիելյան

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։

Այս պահին Երևան-Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։ Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ չկատարելու հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, ցավոք, դրանք հաճախ մարդկային կյանքեր են արժենում։

Ինչո՞վ է զբաղված ճանապարհային դեպարտամենտը։ Որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները։ Կա՞ ավելի կարևոր գործ, քան մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող