Շիրակի մարզի Ամասիա համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով ճանապարհներն այսօր դարձել են դժվարանցանելի։
Գիշերվանից տեղացած ձյունը ծածկել է ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները՝ ստեղծելով երթևեկության բարդ պայմաններ։ Բնակիչների խոսքով՝ հատկապես գյուղամիջյան հատվածներում մեքենաների տեղաշարժը խիստ դժվարացել է, իսկ որոշ հատվածներում գրանցվել են խցանումներ։
Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ուղարկել է տեսանյութ, որտեղ երևում է ձյան տեղումների հետևանքները։
Տեսանյութ։