Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16։50-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Գ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: