Արտաքին 7 ամիս առաջ - 20:24 27-02-2026

Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել

Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են երկու զինծառայողներ։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը և հրապարակել մահացածների անունները։

«Պաշտպանության ուժերի երկու զինծառայողներ՝ վարորդ, կապրալ-մասնագետ Լ. Ա.-ն և կապրալ Լ. Մ.-ն, զոհվել են Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Պաշտպանության նախարարությունը խոր վշտով հայտնում է տեղի ունեցածի մասին և ցավակցում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Վթարը տեղի է ունեցել Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհին։ Բեռնատարը բախվել է պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոբուսին։

Բեռնատարի վիրավորված վարորդը հոսպիտալացվել է։
Aliq.ge

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը