Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:30 27-02-2026

Նիկոլն ու Աննան բաժանվեցին, Արման Թաթոյանը և «ՀայաՔվե»-ն միացան, Վանեցյանը չի մասնակցի․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը բաժանվել են․ այսօր վաղ առավոտյան Աննա Հակոբյանը հայտնել է, որ ինքն ու Փաշինյանը 30 տարվա համատեղ կյանքից հետո ի վերջո ոչ թե գրանցել են իրենց ամուսնությունը, այլ ամուսնալուծվել։ Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել է վարձակալած բնակարան։ «Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այսօր` փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– ասել է նա։ Փաշինյանի նախկին կողակիցը չի բացառում, որ առաջիկայում քրեական հետապնդման կենթարկվի՝ հաշվի առնելով նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի և լրագրողներից մեկի երեկվա հարցուպատասխանը, որում նշվել էր, որ իր ղեկավարած հիմնադրամը խախտել է ընտրությունների առաջ բարեգործություն կատարելու արգելքը։ «Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում։ Կապրենք, կտեսնենք»,- նշում է Հակոբյանը։ Վերջինս հրաժեշտի տեսանյութում փորձել է օրինակներով համոզել, որ հեռանում է այնպես, ինչպես եկել էր, առանց դղյակների, միլիոնանաոց հաշիվների ու թվանոց զարդերի, իսկ իր բանկային քարտին ընդամենը 5 միլիոն դրամ կա, որը «Իմ քայլը» հիմնադրամի աշխատավարձից ու եկամտային հարկի վերադարձից կուտակված գումարն է։ Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը պետական պահպանությունից էլ է հրաժարվել, և քաղաքացիներին խնդրել, որ չվիրավորեն իրեն, եթե մենակ զբոսնելիս տեսեն: Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյբուքյան գրառմամբ է արձագանքել իրավիճակին՝ տեղեկացնելով, որ հարգանքով է վերաբերվում այս որոշմանը։ «Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա։

Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Քննչական կոմիտեից փոխանցել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ սպանության հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 1 անձ ձերբակալվել է: «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, առաջիկայում ձերբակալված զինվորին մեղադրանք կառաջադրվի սպանության հոդվածով և միջնորդություն կներկայացվի դատարան՝ նրան կալանավորելու համար: Նշենք, որ սա տարեսկզբից ի վեր երրորդ զինծառայողի մահվան դեպքն է բանակում:

Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար «TikTok» սոցիալական ցանցի օգտատեր Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է Եղյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը։ Հայկ Եղյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։ «Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։ Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար»,– մանրամասնել է փաստաբանը։ Նրա խոսքով` պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե՛ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե՛ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը, թե՛ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը, սակայն դատարանը տնային կալանք է կիրառել։ Երիցյանը հիշեցրել է, իր պաշտպանյալին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը