Արտաքին 7 ամիս առաջ - 18:35 27-02-2026

Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքը

Իրանը հրապարակել է NOTAM (Notice to Air Missions, նախկինում՝ Notice to Airmen) հրամանը, որով հայտարարվում է, որ անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն գետնից մինչև 10,000 ֆուտ բարձրության վրա՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնել է թռիչքների մոնիթորինգի flightradar24 ռեսուրսը։ Ռեսուրսը նաև հրապարակել է այն ծովային տարածքի կոորդինատները, որտեղ Իրանը հրապարակել է NOTAM-ը։

Ներկայիս իրավիճակում Իրանի կողմից այս նախազգուշացումը նշանակում է, որ Կասպից ծովում Ադրբեջանի սահմանի երկայնքով ամբողջ ծովային գոտու օդային տարածքը փակ է բոլոր թռիչքների համար։ Սա ցույց է տալիս, որ Իրանը անօդաչու թռչող սարքերի վարժանքներ է անցկացնում այս օդային տարածքում։

Իրանի անօդաչու թռչող սարքերի վարժանքները Կասպից ծովի վրայով տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում մեծ ռազմական ուժերի մոբիլիզացման և Թեհրանին հնարավոր ռազմական գործողություններով սպառնալու ֆոնին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը