Ներքին 3 ամիս առաջ - 16:25 27-02-2026

Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։

Ամենից շատ դիտված