Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 11:15 27-02-2026

Միլիոններին՝ հրաժեշտ. ինչ է տանում Աննա Հակոբյանը կառավարական առանձնատնից

Աննա Հակոբյանը սոցիալական հարթակներում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին.
«Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»։

Հայտարարությանը կից հրապարակված տեսանյութում ներկայացվել են այն բոլոր թանկարժեք նվերները, որոնք նա թողնում է պետությանը։ Ահա դրանց մանրամասն գույքագրումը և շուկայական արժեքները.
Շքեղ դասի ժամացույցներ

Տեսանյութում երևացող կորպուսի ձևը, թվատախտակի ճառագայթաձև նախշը և բրենդային տուփը թույլ են տալիս ենթադրել, որ սա Franck Muller Vanguard Rose Gold շքեղ մոդելն է։Սա վարդագույն ոսկուց պատրաստված շվեյցարական էքսկլյուզիվ մոդել է արժեքը՝ $8,000 – $15,000 (մինչև 5.8 մլն դրամ)։



Cartier Panthère de Cartier

Ֆրանսիական լեգենդար բրենդի պողպատյա կորպուսով ժամացույց։
Արժեքը՝ $4,000 – $8,000 (մինչև 3.1 մլն դրամ)։



Թանկարժեք զարդերի հավաքածուներ
Setrak Bayrakdarian & Co

Լիբանանահայ հայտնի ոսկերիչների ձեռագործ աշխատանք։ Ոսկյա վզնոց և ականջօղեր՝ տոպազ կամ ակվամարին քարերով։Արժեքը՝ սկսած $2,500 – $3,000-ից։



Siranush Jewelry (SJ)

Հայկական բրենդի արծաթյա և ոսկյա զարդեր։
Արժեքը՝ 100,000 – 250,000 դրամ (արծաթ) կամ $1,500 – $3,000 (ոսկի)։


Ամեթիստե հավաքածու

Բնական մանուշակագույն քարերով զարդերի հավաքածու (վզնոց, ականջօղեր, մատանի)։
Արժեքը՝ $500 – $1,500։


Jawhara Jewelry

Արաբական Միացյալ Էմիրությունների բրենդի նուրբ կախազարդեր։
Արժեքը՝ $300 – $800։



Բնական մորթուց թիկնոց և գլխարկ

Օգտագործված է սամույրի (sobol) կամ աղվեսի բարձրորակ մորթի։
Գլխարկ՝ $1,000 – $3,000։
Թիկնոց՝ սկսած $2,000-ից։



Պետական սեփականությանը հանձնված նվերների նախնական շուկայական արժեքը գնահատվում է շուրջ $25,000 – $40,000 (մոտ 10 - 15 միլիոն դրամ)։ Նշենք, որ արժեքները մոտավոր են։

Վարչապետի աշխատակազմը դեռևս պաշտոնական պարզաբանում չի տարածել ամուսնալուծության և գույքի հանձնման իրավական կողմերի վերաբերյալ։